Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես բուժել խումարը. med.news.am

Ինչպես բուժել խումարը. med.news.am

Խումարի դեմ յուրաքանչյուրն իր «փորձված» միջոցն ունի, եւ բացի այդ, համացանցում հարյուրավոր միջոցներ են առաջարկում: Խնդիրն այն է, որ խումարի բոլոր ախտանիշներն ամբողջությամբ բուժող միջոց գոյություն չունի, ասում է Մայքլ Ֆինգերհուդը՝ Բալտիմորի Ջոն Հոպկինսի հիվանդանոցից: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ամբողջ օրը տանջվել: Ախտանիշները մեղմելու մի քանի եղանակ կա:

 

Ավելի շատ ջուր խմեք

Ալկոհոլը ստիպում է միզել, որ, ի վեջո, բերում է ջրազրկման՝ առաջացնելով գլխապտույտ եւ սրտխառնոց: Բացի այդ, կարելի է մի քիչ կոճապղպեղի թուրմ խմել, որը կհանգստացնի ստամոքսը: Նաեւ մրգահյութեր, քանի որ վիտամին C-ն անհրաժեշտ է էներգիայի համար:

 

Խուսափեք սուրճից եւ ալկոհոլից

Սուրճը ձեզ չի արթնացնի: Ավելին, կոֆեինն ավելի կջրազրկի ձեր օրգանիզմը եւ բացասական կազդի ստամոքսի վրա՝ առաջացնելով սրտխառնոց: Գարեջուրը նույնպես լավագույն ընտրությունը չէ: Եթե այն նույնիսկ հանի ախտանիշները, ապա մի քանի ժամ անց գլուխն է՛լ ավելի շատ կսկսի ցավել:

 

Կերե՛ք, բայց ալկոհոլ մի՛ խմեք

Համաձայն Մայո կլինիկայի փորձագետների՝ կրեկերները եւ տոստերը կարող են բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, որը սովորաբար ցածր է լինում խումարի ժամանակ՝ մարդուն դարձնելով թուլացած եւ հոգնած: Կարելի է նաեւ կրենդելներ եւ բանան փորձել, որոնք կլրացնեն օրգանիզմում կալիումի եւ աղի պակասը:

 

Մի քիչ ծնեբեկ ծամեք

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծնեբեկն օգնում է թուլացնել խումարի ախտանիշները՝ հնարավոր է լյարդի բջիջների վրա ալկոհոլի թունավոր ազդեցությունները պակասեցնող ամինաթթուներ եւ հանքային աղեր պարունակելու պատճառով: Բացի այդ ,այն միզամուղ է եւ ձեզ կստիպի ավելի շատ վազել զուգարան ու ալկոհոլի մի մասը դուրս կգա օրգանիզմից: Այլ կանաչ բուսական ներկայացուցիչ արտիճուկը նույնես կարող է օգնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն օգնում է փքվածության եւ սրտխառնոցի դեպքում:

 

Շարժվեք

 Երբ ալկոհոլն օրգանիզմ է ընկնում, այն պետք է դուրս գա նյութափոխանակության միջոցով: Այդ իսկ պատճառով ստիպեք ձեզ շարժվել. Թեթեւ վարժություններ կամ յոգա կատարեք, սակայն ոչ սովորական վարժություններ, որոնք կարող են նպաստել օրգանիզմի ջրազրկմանը:

 

Հանգստացեք

Ձեր քունը մի քանի անգամ խանգարվել է զուգարան գնալու պատճառով, դուք շատ եք կողքից-կողք շուռումուռ եկել եւ այդպես էլ նորմալ չեք քնել: Այդ իսկ պատճառով նախքան ընկերների հետ խնջույքի գնալը մի լավ քնեք:

 

Ցավազրկողներ խմեք, բայց մի՛ տարվեք

Նրանք կօգնեն թուլացնել գլխացավը, սակայն ասպիրինը կարող է վնասել ստամոքսը, որն արդեն իսկ նախանձելի վիճակում չէր, իսկ ացետամինոֆենը կարող է վնասել լյարդը, ասում են Մայո կլինիկայի փորձագետները: Այդ իսկ պատճառով մի՛ գերազանցեք նախընտրելի դեղաչափը, իսկ ավելի լավ է ընդունեք դրա կեսը:

 

Ծխախոտից հեռու մնացեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխող մարդիկ ավելի վատ են տանում խումարը, քան՝ չծխողները:

 

Օպունիցիայի թուրմ փորձեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օպունիցիա կակտուսի թուրմը կարող է թուլացնել խումարի ախտանիշները: Նշված հանուկով կենսաբանական ակտիվ հավելումներ (БАД) վաճառվում են դեղատներում եւ խանութներում:

 

Մտածեք՝ խմելուց առաջ

Այո, կարելի է փորձել պայքարել խումարի դեմ՝ նախքան խմել սկսելը: Համաձայն Մայո կլինիկայի՝ մուգ գույնի ալկոհոլային խմիչքները՝ բուրբոն, սկոտչ, տեկիլա, կոնյակ, գարեջուր, խումար առաջացնող ավելի շատ քիմիկատներ են պարունակում: Սակայն ե՛ւ սրանք, ե՛ւ մյուսները հաջորդ օրը բերում են խումարի սարսափելի ախտանիշների:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. aalcogol.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ